|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
ԱՄՆ դատարանը 24 տարվա ազատազրկման է դատապարտել 23-ամյա զինծառայող Ջերեմի Մորլոքին անցյալ տարի Աֆղանստանում 3 անզեն աֆղանցիների կանխամտածված սպանության համար. տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ամբաստանյալն իրեն մեղավոր է ճանաչել եւ խոստացել է ցուցմունքներ տալ իր հետ ծառայած 4 զինծառայողների վերաբերյալ, որոնք մեղադրվում են մեղսակցության մեջ:
Հետաքննությամբ պարզվել է, որ Մորլոքը եւ նրա զինակիցները նռնակներով ու հրազենով խեղել են իրենց զոհերի դիակները, որ ներկայացնեն, թե աֆղանցիները զոհվել են մարտում: Կան այդ փաստը հաստատող վկայություններ: