|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Ճապոնիայում այսօր տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո էպիկենտրոնի մոտակայքում գործող «Օնագավա» ատոմակայանում հրդեհ է բռնկվել. տեղեկացնում է ճապոնական «Կիոդո» գործակալությունը: Բարեբախտաբար, գործել է անվտանգության համակարգը:
Երկրաշարժից հետո անմիջապես անջատվել են 4 ատոմակայանների ռեակտորները:
Ավելի վաղ, Ճապոնիայի վարչապետը, որը գլխավորում է աղետի հետեւանքների վերացման ազգային շտաբը, հայտնել է, որ երկրաշարժը մեծ վնաս է հասցրել երկրի հյուսիսարեւելյան շրջաններից, սակայն ատոմակայանի սարքավորումները չեն վնասվել, եւ ռադիացիոն հոսք չի եղել:
Վերջին տեղեկությունների համաձայն` երկրաշարժի զոհերի թիվը 60 է: