|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Երեկ Մադրիդում մահացել է Մադրիդի «Ատլետիկոյի» նախկին հարձակվող 83-ամյա Ադրիան Էսկուդերոն. հաղորդում է իսպանական Marca-ն:
Էսկուդերոն իր ողջ պրոֆեսիոնալ կարիերան անցկացրել է մադրիդյան ակումբում: «Ատլետիկոյում» նա սկսել էր հանդես գալ 1945-ից, երբ դեռ 17 տարեկան էր, իսկ ավարտել է կարիերան 1957/58թթ. մրցաշրջանից հետո:
Ընդհանուր առմամբ, ազգային առաջնություններում Էսկուդերոն «Ատլետիկոյի» կազմում անցկացրել է 287 հանդիպում և դարձել 150 գոլի հեղինակ: Իսկ մնացած պաշտոնական հանդիպումներում նա 170 գնդակ է խփել: Էսկուդերոն 3 անգամ հանդես է եկել Իսպանիայի հավաքականի հիմնական կազմում: 2 անգամ էլ «Ատլետիկոյի» կազմում ճանաչվել երկրի չեմպիոն: Նա համարվում է թիմի լավագույն ռմբարկուն ակումբի բազմամյա պատմության մեջ: