|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Հյուսիսային Կորեայի` Չինաստանին սահմանակից Սինիչժու քաղաքում հուզումներ են: Հարյուրավոր բնակիչներ դուրս են եկել քաղաքի փողոցներ: Տեղի են ունեցել բախումներ բնակչության եւ զինվորականների միջեւ:
Հարավկորեական Chosun Ilbo թերթի տվյալներով` բախումներ եղել են նաեւ փետրվարի 18-ին, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն այսօր: Ցուցարարներին ցրելու ընթացքում մի քանի մարդ է վիրավորվել, որոշ տվյալներով՝ կան զոհեր:
Զգուշանալով մերձավորարեւելյան եւ հյուսիսաֆրիկյան իրադարձությունների սցենարից` ԿԺԴՀ իշխանությունները ստեղծել են արագ արձագանքման հատուկ ստորաբաժանում՝ ցույցերի անցկացման ցանկացած փորձ կասեցնելու համար: