|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Չի բացառվում, որ առաջիկայում պաշտոնանկություն լինի գյուղնախարարությունում: Որոշ տեղեկությունների համաձայն` նախարարությունը լքելու է երկարամյա փոխնախարար Սամվել Գալստյանը:
Խոսակցություններ կան, որ Գալստյանը վերջին շրջանում չի խառնվում նախարարության գործերին, նույնիսկ աշխատանքի չի գնում` ի պատասխան իր մոտալուտ պաշտոնանկության:
Այս կապակցությամբ երեկ փորձեցինք լսել նրան: Փոխնախարարն ասաց, որ ինչ-որ եվրոպացիների հետ հանդիպման է ու չի կարող խոսել, բայց այդ ընթացքում հասցրեց մանրամասնել, որ, ազգականներից մեկի հետ կապված, առողջական խնդիր կա, եւ ինքը շատ զբաղված է:
Այդպես էլ թույլ չտվեց իրեն մի հարց ուղղել: Ավելին` անգամ բորբոքվեց, որ շարունակում ենք այդքանից հետո հարց տալ իրեն: Հավանաբար գուշակեց, թե ինչի մասին ենք հարցնելու: