|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Ֆրանսիական «Լիոնի» գլխավոր մարզիչ Կլոդ Պյուելը իսպանական AS-ին տված հարցազրույցում իր կարծիքն է հայտնել Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյի մասին: Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Լիոնը» կմրցի «Ռեալի» հետ:
«Մոուրինիոն անհատականություն է: Նա ինքն է ստեղծել իր ներկայիս կերպարը և կարողանում է օգտագործել այն: Նա շատ խելացի է և բնածին դերասան, կարողանում է ԶԼՄ-ների հետ խաղալ: Ինձ շատ է դուր գալիս այն, որ նա կարողանում է իր խաղացողներին այն մոտեցումները սովորեցնել, որոնց ինքն է դավանում: Ժոզեն ուրիշներին իր ճշմարտացիության մեջ համոզելու մեծ տաղանդ ունի: Նա երկու դեմք ունի: Ես հնարավորություն եմ ունեցել նրա հետ հանգիստ պայմաններում զրուցելու և կարող եմ ասել, որ նա շատ խելացի և կիրթ մարդ է»,- հայտարարել է Պյուելը: