|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Վրաստանի կառավարությունը չի պատրաստվում վաճառել «Հյուսիս-Հարավ» գազամուղի վերահսկիչ փաթեթը. այսօր հայտարարել է Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրին, ով մեկօրյա աշխատանքային այցով գտնվում է Երևանում:
Վրաստանի վարչապետը նշել է, որ կան ռազմավարական նշանակության օբյեկտներ, որոնց կառավարումը շարունակելու է իրականացնել հենց վրացական կառավարությունը:
Նշենք, որ վերջերս Ադրբեջանի նավթային ընկերությունը բանակցություններ էր սկսել Վրաստանի իշխանությունների հետ գազամուղի վրացական հատվածի ձեռքբերման կապակցությամբ:
«Հյուսիս-Հարավ» գազամուղի շնորհիվ Վրաստանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ներկրվում տարեկան շուրջ 2 մլրդ խմ բնական գազ: