|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի ինքնաթիռը, ըստ պլանավորածի, փետրվարի 6-ի վաղ առավոտյան Երևանից Լառնակա ուղևորվելու համար թռիչք է կատարել դեպի Լառնակայի միջազգային օդանավակայան, սակայն այնտեղ վայրէջք չի կատարել, վերադարձել է «Զվարթնոց»:
Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ պատճառը ինքնաթիռի հետ կապված տեխնիկական խնդիրներն են եղել: «Զվարթնոց» օդանավակայանի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ դեպի Լառնակա թռիչքը Երևանից տեղի է ունեցել 11:10-ին:
20:25-ին հայկական պատվիրակությունն արդեն բարեհաջող ժամանել է Լառնակա և կպատրաստվի փետրվարի 9-ին կայանալիք Հայաստան-Վրաստան ընկերական հանդիպմանը։