|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
ԼՂՀ կառավարության նիստում գործադիրի քննարկմանը ներկայացվեց ԼՂՀ կառավարության կառուցվածքի մասին օրենքում կատարվելիք փոփոխությունները, ըստ որոնց՝ կառավարությանն առընթեր արտադրական ենթակառուցվածքների վարչությունը կվերակազմակերպվի նախարարության:
Ինչպես նիստում ներկայացվեց, փոփոխության համաձայն՝ լուծարվելու է կառավարությանն առընթեր ջրային տնտեսության վարչությունը:
Վերոնշյալ փոփոխություններն արժանացան գործադիրի հավանությանը, որին կհաջորդի Ազգային ժողովում հարցի քննարկումը:
Թե ում կնշանակեն նոր նախարարության ղեկավար՝ դեռ պարզ չէ, բայց տարբեր շրջանակներում նշում են արտադրական ենթակառուցվածքների ներկայիս վարչության պետ Կառլեն Պետրոսյանի անունը: