|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
2010 թվականին նախորդ տարվա համեմատությամբ ԼՂՀ-ում 122-ով նվազել է ծննդյան եւ 76-ով ավելացել մահվան պետական գրանցումները: ԼՂՀ արդարադատության նախարար Նարինե Նարիմանյանի տեղեկացմամբ` 253-ով ավելացել են ամուսնության եւ 25-ով ամուսնալուծության պետական գրանցումները:
Հանրապետության ՔԿԱԳ բաժինների կողմից տարվա ընթացքում կատարվել են 5808 քաղաքացիական կացության ակտային գրանցումներ, որոնցից 7-ը` որդեգրման` նախորդ տարվա 8-ի դիմաց: Նարինե Նարիմանյանի հավաստմամբ` անցած տարվա ընթացքում օտարերկրյա քաղաքացիների կողմից որդեգրում չի եղել: