|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Միջազգային առողջապահական կազմակերպությունը հարցում է անցկացրել 30 Եվրոպական երկրներոմ, որի արդյունքում պարզվել է, որ Եվրոպայում տղամարդիկ ավելի վաղ են մահանում, քան` կանայք: Դրա հիմնական պատճառը ծխախոտի չարաշահումն է:
Իհարկե, որոշ մասնագետներ կարծում են, որ պատճառը սեռերի ֆիզիոլոգիական եւ օրգանիզմների կառուցվածքային տարբերություններն են, եւ նաեւ այն, որ կանայք ավելի հակված են բժշկի դիմելուն:
Սակայն վերջին հետազոտություններն ապացուցել են, որ տղմարդկանց ավելի վաղ մահանալու պատճառը` 40-60%-ի դեպքում, հենց ծխախոտն է, 20%-ի դեպքում` ալկոհոլը:
Հետազոտությունն անցկացրած խմբի ղեկավար բժիշկ Ջերի Մքարթնին փաստում է, որ ծխախոտը դանդաղ մահ է, եւ երբեք ուշ չէ թողնել ծխելը: