|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
«Մոդուս-վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանն առաջարկում է միջազգային անուն եւ բարձր որակավորում ունեցող միջազգային իրավունքի ոչ հայ մասնագետների խմբի միջոցով անցկացնել հայ-թուրքական սահմանին վերաբերող իրավական բոլոր փաստաթղթերի փորձաքննություն: ՙԱյդ խմբի եզրակացությունը շատ ավելի ազդեցիկ գործիք կդառնա Թուրքիայի հետ մեր հարաբերություններում, քան եւս մի երկու երկրի կողմից Հայոց ցեղասպանության հերթական ճանաչումը», - ասաց նա ԵՐԿԻՐ-ին:
Ըստ նրա` «վաղուց արդեն ժամանակն է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը փոխարինել ցեղասպանության հետեւանքները վերացնելու քաղաքականությամբ: Մշտապես պետք է հիշել` այսօրվա մեր տկարության բուն պատճառը մեր տարածքային, նյութական եւ բարոյական կորուստներն են: Հայոց ցեղասպանության հետեւանքների վերացումը ոչ միայն եւ ոչ այնքան նպատակ է, որքան միջոց ՀՀ ապագան երաշխավորելու համար՚, - հայտարարեց թուրքագետը: