|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Ռիո Դե Ժանեիրոյի նահանգում ջրհեղեղի հետեւանքով զոհվածների թիվը վերջին տվյալներով հասել է 267–ի։ Մոտ 50 մարդ համարվում է անհետ կորած։ Ավելի քան 2000 մարդ մնացել է առանց տանիքի։ Մտավախություն կա, որ զոհերի թիվը կարող է եւ ավելին լինել: Սուրբ ծննդյան տոներից ի վեր շարունակվող ջրհեղեղի հետեւանքով անհայտ կորած են համարվում բազմաթիվ մարդիկ:
Ցեխն ու շենքերի փլատակները ծանր տեխնիկայով, բահերով, հաճախ էլ ուղղակի ձեռքով են փորում:
Ջրհեղեղը քշել-տարել է մեքենաներ, արմատախիլ արել ծառեր: Սողանքների հետեւանքով հարյուրավոր տներ մնացել են հողի տակ: Մարդիկ առաջին անհրաժեշտության իրերով աշխատում են հնարավորին բարձր տեղերում ապաստան գտնել: