|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Անգլիական «Գարդիան» պարբերականը WikiLeaks-ի նոր փաստաթուղթ է հրապարակել, որը վերաբերվում է 2003 թ. Հայաստանից Իրան տեղափոխված զինամթերքին: «Գաղտնի» որակված փաստաթղթի հեղինակը՝ Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչն է:
Փաստաթղթում նշվել է, որ հունվարի 14-ին երկու առանձին հանդիպումներ են տեղի ունեցել՝ Սերժ Սարգսյանի և Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Գորիկ Հակոբյանի հետ: Մարի Յովանովիչի «գաղտնի» նամակում մանրամասներ կան այդ երկու հանդիպումներից: «Սերժ Սարգսյանը խոստովանեց Բուլղարիայից զենքի ձեռք բերումը, և ոչ Սարգսյանը, ոչ էլ Գորիկ Հակոբյանը չվիճարկեցին մեր տեղեկություններն այն մասին, թե զենքը հետագայում տեղափոխվել է Իրան-Իրաք: Երկուսն էլ նշեցին, որ հետաքննությամբ կպարզեն, թե ինչպես է զենքը Հայաստանից տեղափոխվել Իրան-Իրաք»: