|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Մարինե ՀԱԿՈԲՅԱՆ
«Հայպետհիդրոմետը» դեռևս առաջին ձյան կանխատեսումներ չունի: Առաջիկա շաբաթվա ընթացքում եղանակային էական փոփոխություններ չեն սպասվում: Առաջիկա տասն օրերի կանխատեսումներով` հանրապետությունում միջին օրական ջերմաստիճանը նորմայից բարձր է +7-8 աստիճանով:
«Մինչև դեկտեմբերի 13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Չի բացառվում, որ այս ամսվա տեղումների քանակը բաժին ընկնի ամսվա երկրորդ կեսին: Հունվար-փետրվար ամիսներին օդի ամսական ջերմաստիճանը կլինի նորմային մոտ, մարտին`բացասական շեղումներով»,- հայտնեց «Հայպետհիդրոմետ» օթերևութաբանական ծառայության ղեկավար Զարուհի Պետրոսյանը:
Նա նաև փաստեց, որ այս տարվա եղանակը էականորեն տարբերվում է մյուս տարիների եղանակից. «Ունեցանք՝ տաք ձմեռ, խոնավ գարուն, հետո`տաք ամառ և չոր աշուն»:
Նա նաև տեղեկացրեց, որ հովտային շրջաններում, մասնավորապես՝ Իջևանում, տաք միկրոկլիմայական պայմաններում հոնի ծառերը ծաղկել են, բայց վտանգ չկա՝ հոնը տարին երկու անգամ է բողբոջում:
Ի դեպ, եղանակային կանխատեսումները 65 տոկոսով են իրականություն դառնում: