|
Փոխարժեքներ
15 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.49 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3065 |
| GBP | ⚊ | £ 479.12 |
| GEL | ⚊ | ₾ 139.22 |
«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, բարերար Սամվել Կարապետյանը հայց է ներկայացրել ընդդեմ հասարակական-քաղաքական գործիչ Արկադի Վարդանյանի՝ պահանջելով ներողություն խնդրել իրենից։ Հայցի համար հիմք է հանդիսացել սեպտեմբերի 12-ին «Նոյան Տապան»-ի եթերում հրապարակված Արկադի Վարդանյանի հարցազրույցը, որտեղ, Կարապետյանի դիտարկմամբ, վիրավորանք է հնչեցվել իր հասցեին, գրում է pastinfo.am-ը։
Սամվել Կարապետյանը դատական կարգով խնդրում է պարտավորեցնել Արկադի Վարդանյանին՝ ներողություն խնդրել իրենից հետևյալ բովանդակությամբ․ «Ես՝ Արկադի Արշավիրի Վարդանյանս, ներողություն եմ խնդրում Սամվել Սարգսի Կարապետյանից այն բանի համար, որ 12․09․2026 թվականին YouTube սոցիալական կայքի «Noyan Tapan TV» ալիքում հրապարակվող «Քննարկում» հաղորդման ընթացքում հրապարակային եղանակով Սամվել Կարապետյանի հասցեին հնչեցրել եմ հետևյալ վիրավորական արտահայտությունները․ «Անտերը դու ես, որ անտերի նման եկել ես քո հայրենիքը և անտեր շան նման էստեղ-էնտեղ հաչում ես ռուսների օգտին, այ անտեր շուն, իսկական անտեր շուն ես, անտեր չի կարելի լինել»։
Բացի այդ՝ Կարապետյանը պահանջում է Արկադի Վարդանյանից հօգուտ իրեն բռնագանձել 1 մլն դրամ՝ որպես վիրավորանքի համար փոխհատուցում, ինչպես նաև դատական ծախսի գումարը՝ կազմված պետական տուրքի և փաստաբանի խելամիտ վարձատրության գումարներից։ Հայցը մակագրվել է Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Մարիաննա Ստեփանյանին։