կարևոր
457 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-09 21:24
Աշխարհ

AZAL-ը ժամանակավորապես փոխել է Մոսկվա չվերթների ժամանակացույցը

AZAL-ը ժամանակավորապես փոխել է Մոսկվա չվերթների ժամանակացույցը

«AZAL» ադրբեջանական ավիաընկերությունը ժամանակավորապես փոխել է Մոսկվա չվերթների ժամանակացույցը։

Ռուսաստանի օդային տարածքում սահմանափակումների պատճառով հոկտեմբերի 9-ին ճշգրտվել է Մոսկվայի «Դոմոդեդովո» և «Վնուկովո» օդանավակայաններ նախատեսված չվերթների ժամանակացույցը։

Բաքվից Մոսկվա ուղևորվող J2-185 չվերթի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Սանկտ Պետերբուրգում։

Սահմանափակումների կրկին սահմանման պատճառով ինքնաթիռը չի կարողացել վերադառնալ Բաքու։