|
Փոխարժեքներ
17 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.41 |
| EUR | ⚊ | € 419.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.3165 |
| GBP | ⚊ | £ 489.55 |
| GEL | ⚊ | ₾ 139.48 |
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունել է Սենատի կողմից ավելի վաղ հավանության արժանացած օրինագիծը՝ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները խստացնելու վերաբերյալ, հայտնում է ТАСС-ը։
Փաստաթղթի օգտին քվեարկել է Ներկայացուցիչների պալատի 262 անդամ, որը վերահսկվում է հանրապետականների՝ Դոնալդ Թրամփի կուսակիցների կողմից։ Դեմ է քվեարկել 159 օրենսդիր։ Կոնգրեսի Սենատը, որը նույնպես վերահսկվում է հանրապետականների կողմից, հավանություն էր տվել այս օրինագծին օգոստոսի 7-ին։ Այսպիսով, օրինագիծն ընդունվել է Կոնգրեսի լիագումար կազմի կողմից, այժմ այն կփոխանցվի Թրամփի ստորագրմանը։
Խոսքը վերաբերում է մի փաստաթղթի, որի հեղինակն էր ամերիկացի սենատոր Լինդսի Գրեհեմը, որը մահացել էր հուլիսի 11-ին։ Այն նախատեսում է սահմանափակումներ Ռուսաստանի բարձրագույն քաղաքական ու ռազմական ղեկավարության, պետական ընկերությունների, ինչպես նաև երկրորդային պատժամիջոցներ ՌԴ առևտրային գործընկերների նկատմամբ։
Համաձայն օրինագծի՝ ԱՄՆ-ը կարող է 100 տոկոսի չափով մաքսատուրքեր սահմանել այն երկրների նկատմամբ, որոնք հանդիսանում են ռուսական նավթի և գազի հիմնական գնորդները։ Բացի այդ, նախատեսված են Իրանի դեմ պատժամիջոցների խստացման միջոցառումներ։