կարևոր
532 դիտում, 2 ժամ առաջ - 2025-10-01 22:49
Աշխարհ

ԵՄ-ն չեղարկել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների խստացման քննարկման արդյունքներով մամուլի ասուլիսը

ԵՄ-ն չեղարկել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների խստացման քննարկման արդյունքներով մամուլի ասուլիսը

Կոպենհագենում չեղարկվել է Եվրամիության առաջնորդների ոչ պաշտոնական հանդիպման արդյունքների վերաբերյալ մամուլի ասուլիսը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ուժեղացումն ու «դրոնների պատի» ստեղծումը: Այս մասին, ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, վկայում է հանդիպման ծրագիրը, որը հրապարակվել է Եվրոպական հանձնաժողովի կայքում:

Քննարկումների կենտրոնական թեմաներից մեկը եղել է Ուկրաինային վարկ տրամադրելու հարցը՝ հիմնված ՌԴ Կենտրոնական բանկի սառեցված ակտիվների վրա։ Սակայն, ինչպես խոստովանել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը, ԵՄ-ում այդ հարցի շուրջ կոնսենսուս չկա։

Սկզբում մամուլի ասուլիսը նախատեսվում էր անցկացնել Մոսկվայի ժամանակով 18:30-ին, այնուհետև այն տեղափոխվել է 19:30, ապա անհետացել է ծրագրից:

Սեպտեմբերին Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը սառեցված ռուսական ակտիվների հաշվին Ուկրաինային վարկավորելու մեխանիզմ էր առաջարկել՝ հստակեցնելով, որ Կիևը պարտավոր կլինի վերադարձնել վարկը միայն այն դեպքում, եթե Ռուսաստանը «փոխհատուցումներ» վճարի:

Ռուսական հատուկ գործողության մեկնարկից հետո ԵՄ-ն և G7-ի երկրները սառեցրել են ՌԴ-ի շուրջ 300 միլիարդ եվրոյի արժութային պահուստները, որոնցից ավելի քան 200 միլիարդը գտնվում են ԵՄ-ում, հիմնականում բելգիական Euroclear քլիրինգային համակարգի հաշիվների վրա: 2025 թվականին Եվրահանձնաժողովն արդեն Ուկրաինային է փոխանցել այդ ակտիվներից ստացված եկամուտներից 14 մլրդ եվրո։

Մոսկվան նման գործողություններն անօրինական է համարում։ ՌԴ ԱԳՆ-ում ռուսական ակտիվների սառեցումն անվանում են «գողություն», իսկ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ Ռուսաստանը կպատասխանի հայելային միջոցներով: Մասնավորապես, ոչ բարեկամական երկրներից օտարերկրյա ներդրողների միջոցները կուտակվում են «C տեսակի հատուկ հաշիվներում, որոնց հասանելիություն ստանալ հնարավոր է միայն կառավարական հանձնաժողովի որոշմամբ։

Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինն ավելի վաղ դեմագոգիա էր անվանել«փոխհատուցումների» վերաբերյալ Կիևի պահանջները: