|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Այսօր պարետատանը ծանր հանձնարարական է լինելու, բայց այդ հանձնարարականը պետք է կյանքի կոչել։ Այս մասին ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը։
Նա նշեց, որ Արցախ կարող են այցելել միայն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր իրենց ձեռքին ունեն Covid-19 թեստի բացասական արդյունք։ Բացի դրանից, բոլոր մուտք գործող անձինք պետք է ծանոթանան պարետի կողմից սահմանված կանոներին և պահպանեն այդ կանոնները հետագայում։
«Բոլորը պետք է ստանան հատուկ թերթիկ, որտեղ կլինեն պարետի որոշումները։ Հայաստանի փորձը հաշվի առնելով, ես նպատակահարմար եմ գտնում նաև դիմակ կրելը պարտադիր դարձնելը»,- նշեց Արցախի նախագահը։
Առավել մանրամասն՝ ուղիղ հեռարձակմամբ.