Միասին կարող ենք
կարևոր
670 դիտում, 1 ժամ առաջ - 2026-06-16 09:34
Հասարակություն

ՊՆ-ն չի վճարում հավաքների մասնակիցներին․ «Հրապարակ»

ՊՆ-ն չի վճարում հավաքների մասնակիցներին․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ Պաշտպանական գերատեսչությունը, որ պար­տադիր կարգով վարժական հավաքների է տանում քաղաքացիներին, հաճախ էլ այդ գործընթացը մահակ դարձնում ընդդիմադիրների գլխին, նույն պարտաճանաչությամբ չի վճարում հավաքների մասնակիցներին։

Մենք բազում ահազանգեր ենք ստանում, որ մայիսի հավաքի մասնակիցներից շատերին մինչ այս պահը գումարներ չեն փոխանցվել, ասվել է, որ փոխանցումն ուշացումով կլինի։ Իսկ մինչ գումարը փոխանցելը զինվորական գրքույկները պահում են զորամասերում, ինչից քաղաքացիներն ավելի են մտահոգված։

Փորձեցինք ՊՆ-ից պարզաբանում ստանալ, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։