|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Այս օրերին Երևան քաղաքի վարչական տարածքում անցկացվում են հավաքներ և երթեր, որոնց ընթացքում խախտվում են հավաքների ազատության մասին օրենսդրության պահանջները: Մասնավորապես, երթերն ունենում են 100-ից ավելի մասնակիցներ, սակայն այդ առթիվ սահմանված կարգով իրազեկումներ չեն ներկայացվում համայնքի ղեկավարին, փակվում են փողոցների երթևեկելի մասերը, խոչընդոտվում է տրանսպորտային միջոցների և հետիոտնի շարժը:
ՀՀ ոստիկանությունը հավաքների և երթերի կազմակերպիչներին և մասնակիցներին հորդորում է խստիվ պահպանել գործող օրենսդրության պահանջները, այդ թվում՝ անհամաչափորեն չսահմանափակել այլ անձանց հիմնական իրավունքները և հանրության շահերը, չխոչընդոտել հավաքի անցկացման վայրում գտնվող կամ դրան հարող շենքերի, շինությունների կամ այլ տարածքների ազատ մուտքն ու ելքը, ինչպես նաև ձեռնպահ մնալ հասարակական կարգը խախտող գործողություններ կատարելուց:
ՀՀ ոստիկանությունը զգուշացնում է, որ հավաքների կազմակերպիչների կամ մասնակիցների կողմից կատարված ցանկացած իրավախախտման օրենսդրության շրջանակում տրվելու է համարժեք իրավական գնահատական: