|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Կարճ ուղեցույց «Հանուն Հայրենիքի» շարժման նախաձեռնած խաղաղ հավաքների մասնակիցների համար
1 Հետևեք հավաքի կազմակերպիչների ցուցումներին և աշխատեք սեփական նախաձեռնությամբ ոստիկանների հետ կոնտակտի չգնալ, մանավանդ եթե Ձեզ ազատությունից զրկել են։
2 Ոստիկանության բաժնում Ձեզ կարող են պահել առավելագույնը 3 ժամ (վարչական ձերբակալման դեպքում) կամ 6 ժամ (հանցանք կատարելու կասկածով ձերբակալելու դեպքում։ Մտապահե՛ք Ձեզ փաստացի ազատությունից զրկելու ժամը-րոպեն։
3 Եթե նախապես չեք զանգահարել, ապա բաժին հասնելուն պես քաղաքավարի ձևով պահանջեք զանգահարել Ձեր փաստաբանին 095 08 87 87 հեռախոսահամարով (իրավական աջակցության թեժ գծի հեռախոսահամար)։
4 Զանգահարելով թեժ գծին՝ հայտնեք Ձեր անունը, ազգանունը, ոստիկանության բաժինը։
5 Ոչինչ մի՛ ստորագրեք՝ առանց փաստաբանի։