|
Փոխարժեքներ
12 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.62 |
| EUR | ⚊ | € 432.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.9787 |
| GBP | ⚊ | £ 498.82 |
| GEL | ⚊ | ₾ 137.73 |
Թաիլանդի իշխանությունները խստացրել են Հարավային Ամերիկայից ժամանող զբոսաշրջիկների ստուգումները՝ հանտավիրուսի պատճառով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է The Nation-ը։
«Թաիլանդը ուժեղացված հսկողություն է սահմանել հանտավիրուսի ախտանշանների հայտնաբերման համար։ Սահմանային անցման կետերում հատկապես ստուգվում են Հարավային Ամերիկայի 13 երկրից ժամանող զբոսաշրջիկները»,- հայտնում է պարբերականը։
Արդեն իսկ ստուգման է ենթարկվել 470 զբոսաշրջիկ, նրանց մոտ հանտավիրուս չի հայտնաբերվել։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիդեռլանդներում 12 բուժաշխատող մեկուսացվել է հանտավիրուսի հետ աշխատանքում սխալի պատճառով։
Հիշեցնենք՝ «Հոնդիուս» զբոսանավը ապրիլի 1-ին մեկնել է Արգենտինայի հարավային Ուշուայայից՝ ուղևորվելով դեպի Կաբո Վերդե։ Նավի վրա եղել է մոտ 150 մարդ, այդ թվում՝ անձնակազմի անդամներ։ Մայիսի 4-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտնել է, որ նավի վրա հայտնաբերվել է հանտավիրուսի (կրծողների կողմից տարածվող վիրուսների ընտանիք) յոթ դեպք՝ երկու հաստատված և հինգ կասկածելի։ Վարակվածներից առնվազն երեքը մահացել են։