|
Փոխարժեքներ
06 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 370 |
| EUR | ⚊ | € 436.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.934 |
| GBP | ⚊ | £ 504.57 |
| GEL | ⚊ | ₾ 137.79 |
Ռուսաստանի ԱԳՆ-ն կոչ է անում օտարերկրյա իշխանություններին ապահովել իրենց դիվանագետների ժամանակին տարհանումը Կիևից։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ընդգծելով, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարության նախազգուշացումը տրվել է հատկապես Զելենսկու հայտարարություններին ի պատասխան։
Արտաքին գործերի նախարարությունը ընդգծում է Կիևի դեմ Ռուսաստանի զինված ուժերի կողմից պատասխան հարվածի անխուսափելիությունը, եթե ռեժիմի ահաբեկչական ծրագրերը իրականանան։
Զախարովան նշել է, որ եթե Կիևը Հաղթանակի օրվա տոնակատարությունների ժամանակ իրականացնի իր հանցավոր ծրագրերը, ապա ՌԴ-ն կհարվածի Կիևին։
Հիշեցնենք՝ Ուկրաինան հայտնել էր, որ մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը մայիսի 9-ի շքերթի համար։