|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Գլենդեյլում կայացել է ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում հավատարմագրված դիվանագետների հերթական հավաքը.տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ կայքը: Ամենամյա այս հանդիպումը Լոս Անջելեսի դիվանագիտական կորպուսի համար բացառիկ հնարավորություն է` ընդլայնված կազմով քննարկել ընդհանուր խնդիրները, խոսել նաև բազմակողմ գործակցության հնարավորությունների մասին:
Հավաքին մասնակցել է ավելի քան վեց տասնյակ երկրի դիվանագետ: Այս ամենամյա հավաքը միակ միջոցառումն է, որն անցկացվում է օտարերկրյա դիվանագետների նման մեծ կազմով: Քննարկման օրակարգում էին Լոս Անջելեսի հյուպատոսական կորպուսի կանոնադրության փոփոխության հարցը, ամերիկյան շրջանակների հետ տնտեսական կապեր ստեղծելու և միջազգային առևտուրը խթանելու թեմաները:
Դիվանագետների հավաքին մասնակցեց նաև Լոս Անջելես մարզի կառավարիչների խորհրդի անդամ Մայք Անտոնովիչը, որը հանդիպման բանախոսն էր: Անցյալում ՀՀ գլխավոր հյուպատոսության հյուրն են եղել Կալիֆոռնիայի 35-րդ նահանգապետ Ջորջ Դուքմեջյանը, ԱՄՆ նավատորմի նախկին քարտուղար Փոլ Իգնատիուսը: