Միասին կարող ենք
կարևոր
3652 դիտում, 1 ամիս առաջ - 2026-03-03 20:04
Աշխարհ

Իրաքի Քուրդիստանը դադարեցրել է նավթի առաքումները Թուրքիա. Tasnim

Իրաքի Քուրդիստանը դադարեցրել է նավթի առաքումները Թուրքիա. Tasnim

Իրաքի Քուրդիստանից Թուրքիա նավթի առաքումները դադարեցվել են, հաղորդում է Tasnim-ը։

Իրանական լրատվամիջոցները, հղում անելով աղբյուրներին, հաղորդում են, որ Իրաքի Քուրդիստան ինքնավար շրջանից թուրքական  նավթի փոխադրումները դադարեցվել ենՋեյհան նավահանգստից։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին ռազմական գործողություն սկսեցին Իրանի դեմ։ Հարվածներ հասցվեցին Իրանի մայրաքաղաք Թեհրանին և երկրի խոշորագույն քաղաքներին։ Հարվածներից անմիջապես հետո Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարեց լայնածավալ պատասխան գործողության մասին։ Ըստ տեղեկությունների՝ Իրանը հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր է արձակել Իսրայելի և Բահրեյնի, Հորդանանի, Կատարի, Քուվեյթի, ԱՄԷ-ի և Սաուդյան Արաբիայի ամերիկյան ռազմական բազաների վրա։

Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակման հետևանքով սպանվել են նաև Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Սեյեդ Խամենեին և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

Մարտի 2-ին Իսրայելի դեմ պատերազմի մեջ մտավ նաև «Հըզբոլլահ»-ը։ Իսրայելը հայտարարեց շարժման դեմ հարձակման մեկնարկի մասին։