|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Իրաքյան Քուրդիստանը գնահատում է Ռուսաստանի դիրքորոշումը անկախության հարցով հանրաքվեի վերաբերյալ: Այդ մասին РИА Новости-ի հետ զրույցում ասել է քրդական զինված միավորման հրամանատար, գեներալ Սիրվան Բարզանին:
«Մենք շնորհակալ ենք ՌԴ-ի դերին, որը սպառնալիքներով հանդես չեկավ` հայտարարելով ժողովրդի ցանկացած կարծիքը հարգելու մասին: Դա ճիշտ է, դա է իսկական ժողովրդավարությունը»,- նշել է նա:
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ քրդերի օրինական ձգտումները պետք է իրականանան խաղաղ ճանապարհով և միջազգային իրավունքի շրջանակում: