|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Պաշտոնական այցով Իրաքում գտնվող Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն ու նրան ընկերակցող ներկայացուցչական պատվիրակությունն այսօր ժամանել են Իրաքի Քուրդիստանի ինքնավարության մայրաքաղաք Էրբիլ:
ԻՌՆԱ-ի տեղեկացմամբ` Էրբիլում Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հանդիպել է Իրաքի Քուրդիստանի ինքնավարության վարչապետ Նաջիրվան Բարզանիի եւ անվտանգության հարցերով խորհրդական Մասրուր Բարզանիի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններն ու հեռանկարները:
Զարիֆը ելույթ է ունեցել Իրանի եւ Էրբիլ նահանգի գործարարների համատեղ ֆորումում: Կարեւորելով Իրաքի Քուրդիստանի ինքնավարության հետ հարաբերությունները` Իրանի ԱԳՆ ղեկավարը նշել է. «Իրաքի Քուրդիստանը մեր կարեւոր հարեւանն է, որի հետ ցանկանում ենք ընդլայնել մեր հարաբերությունները: Իրաքի եւ Սիրիայի քրդերը մեր քույրերն ու եղբայրներն են: Բոլորս ունենք պատմական համատեղ արմատներ եւ տառապել ենք մյուսին պատուհասած աղետներից»: