Փոխարժեքներ
20 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.81 |
EUR | ⚊ | € 441.42 |
RUB | ⚊ | ₽ 4.9089 |
GBP | ⚊ | £ 516.03 |
GEL | ⚊ | ₾ 141.22 |
Իրանը դեռևս չի կիրառել իր նոր սերնդի հրթիռները, հաղորդում է իրանական Tasnim գործակալությունը։
Նշվում է, որ ռազմական փորձագետները թվարկել են իրանական հրթիռային հարձակումների տասը հիմնական առանձնահատկությունները, որոնք Իսրայելի ՀՕՊ ռազմավարությունները անօգուտ են դարձրել:
Իրանը հարվածներ է հասցրել թե՛ գիշերը, թե՛ ցերեկը, ինչը խուճապի է մատնել թշնամուն։
Շեղող հնարքների և իրական հարձակումների համադրությունը շփոթեցրել է իսրայելական ՀՕՊ համակարգերը։
Իրանն իր հարձակումներում օգտագործել է տարբեր զենքեր, դրանց թվում՝ բալիստիկ հրթիռներ և կամիկաձե անօդաչու թռչող սարքեր։
Իրանական հրթիռները հաղթահարել են բոլոր ժամանակակից հակաօդային պաշտպանության համակարգերը՝ THAAD-ից մինչև «Երկաթե գմբեթ»։
Իրանն ունի թիրախավորման տվյալներ, որոնք նրան հնարավորություն են տալիս հարվածել տարբեր թիրախների, ներառյալ՝ ռազմական օբյեկտների, նավթավերամշակման գործարանների և կենսականորեն կարևոր ենթակառուցվածքների։
Հաշվի առնելով, որ Իրանը դեռևս չի ներկայացրել իր հեռահար հրթիռների մի քանի նոր սերունդներ, կանխատեսվում է, որ մշտական անակնկալների ռազմավարությունը կշարունակվի։