|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Իսրայելը հարձակվել է Լաթաքիա նահանգում և Տարտուսի թիրախների վրա, հայտնում է Tasnim-ը։ Ըստ Al Mayadeen-ի՝ Տարտուսում թիրախները զինամթերքի պահեստներ են եղել:
Իսրայելական ավիացիան հարվածներ է հասցրել Սիրիայի Լաթաքիա նահանգում և Տարտուս նավահանգստի թիրախներին, հայտնում է Tasnim-ը։ Al Mayadeen-ը գրում է նաեւ Տարտուսում տեղի ունեցած պայթյունների մասին: Գործակալության տվյալներով՝ բազմաթիվ պայթյուններ են լսվել Լաթաքիա Ջեբլա քաղաքում։ Պայթյուններ են տեղի ունեցել նաև Տարտուսում։
Al Mayadeen-ը հայտնում է, որ պայթյունները լսվել են Տարտուսից արևելք ընկած գյուղերում։ Հարվածները, ըստ նրա, ուղղված են եղել զինամթերքի պահեստներին և այլ օբյեկտներին։
Իսրայելը նախկինում էլ հարվածներ է հասցրել Սիրիայի տարածքին՝ ինչպես երկրի նախագահ Բաշար ալ-Ասադի վարչակարգի տապալումից առաջ, այնպես էլ դրանից հետո։ Այսպես, դեկտեմբերի 9-ին Լաթաքիա նավահանգստի մերձակայքում ՀՕՊ օբյեկտ է խոցվել։ Դեկտեմբերի 14-ին Al Mayadeen-ը հաղորդել է Տարտուսում և Լաթաքիայում հարվածների մասին: Իսրայելական բանակը հայտարարել է սիրիական նավատորմի և օդային բազաների վրա հարձակումների մասին։