կարևոր
1342 դիտում, 1 ժամ առաջ - 2026-02-09 20:04
Քաղաքական

Փաստաթղթեր. Փաշինյանի եղբայրը ՌԴ քաղաքացի է, ԱԱԾ-ն ստգե՞լ է՝ գուցե ԿԳԲ-ի գործակալ է

Փաստաթղթեր. Փաշինյանի եղբայրը ՌԴ քաղաքացի է, ԱԱԾ-ն ստգե՞լ է՝ գուցե ԿԳԲ-ի գործակալ է

Մինչ ՔՊ-ականները շարունակում են Ռուսաստանի հետ կապ ունեցող անձանց մեղադրել «օտարերկրյա գործակալ» լինելու մեջ և նրանց ներկայացնել որպես Հայաստանի ինքնիշխանությանը սպառնացող շրջանակներ, «Իշխանություն» լրատվականի ձեռքի տակ է հայտնվել փաստաթղթեր, որը կարող է անհարմար հարցեր առաջացնել հենց իշխանության համար։

Մեր ձեռքի տակ գտնվող փաստաթղթերի համաձայն՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եղբայրը՝ Արմեն Վովայի Փաշինյանը, հանդիսանում է Ռուսաստանի Դաշնության քաղաքացի և ոչ միայն:

Եթե իշխանությունը տարիներ շարունակ ռուսական կապերը համարել է կասկածի հիմք, ապա այժմ առաջանում է տրամաբանական հարց՝ նույն չափանիշները գործո՞ւմ են նաև սեփական քաղաքական թիմի և մերձավորների դեպքում։ Արդյո՞ք ՀՀ ԱԱԾ-ն ստուգել է Փաշինյանի հարազատ եղբորը՝ գուցե նա հանդիսանում է ԿԳԲ-ի գործակալ:

Լիա Սարգսյան