|
Փոխարժեքներ
25 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.93 |
| EUR | ⚊ | € 417.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.9162 |
| GBP | ⚊ | £ 484.05 |
| GEL | ⚊ | ₾ 139.03 |
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում, դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, ընթացավ ՀՅԴ ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանի և մյուսների գործով դատական նիստը։
Հիշեցնենք, որ գործը վերաբերում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի՝ կապիտուլյացիոն ակտի ստորագրությունից հետո տեղի ունեցած ակցիաներին, մասնավորապես՝ «Ազատություն» ռ/կ-ի շենք մուտք գործելու դրվագին:
Այս փուլում դատարանը լսում է վկաներին։ Այսօր հարցաքննվում էր շենքի անվտանգության աշխատակից Սերյոժա Շահբազյանը։ Դատավարության կողմերը պարզեցին, որ վկայի նախաքննական ցուցմունքում և դատարանում արված այսօրվա հայտարարությունների միջև հակասություններ կան։
Դատական հաջորդ նիստը տեղի կունենա ապրիլի 15-ին, առավոտյան՝ ժամը 09։00-ին։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հերմինե Զեյնալյան