|
Փոխարժեքներ
04 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.86 |
| EUR | ⚊ | € 439.56 |
| RUB | ⚊ | ₽ 4.8543 |
| GBP | ⚊ | £ 505.5 |
| GEL | ⚊ | ₾ 138.73 |
Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև հրադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո Գազայի հատվածում ավելի քան 100 երեխա է սպանվել, ևս մի քանիսը ցրտահարությունից են մահացել: Այս մասին հայտնում է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը (ՅՈւՆԻՍԵՖ)։
«Հրադադարից ի վեր հարյուր երեխա է զոհվել, այսինքն` օրական գրեթե մեկ մանկական մահ։ Բայց իրական թվերն ավելի բարձր են», - Ժնևում ՄԱԿ-ի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Գազայում ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Ջեյմս Էլդերը։
ՅՈւՆԻՍԵՖ-ի տվյալներով՝ նրանք բոլորը սպանվել են իսրայելական զինված ուժերի հարվածներից կամ արձակված արկերի բեկորներից։
«Երեխաները նաև մահանում են ցրտահարությունից։ Միայն վերջին օրերին վեց երեխա է մահացել», - ասել է Էլդերը։
Նրա խոսքով՝ առողջական անդառնալի հետևանքների և հաշմանդամության ռիսկերի պատճառով դեռևս 2000 երեխա բժշկական տարհանման կարիք ունի։