|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարություն է տարածել ԱՄՆ-ի միջնորդությամբ Հնդկաստանի և Պակիստանի միջև հրադադարի հասնելու վերաբերյալ։
«Վերջին 48 ժամվա ընթացքում ես և փոխնախագահ Վենսը շփումներ ենք ունեցել Հնդկաստանի և Պակիստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ ներառյալ վարչապետներ Նարենդրա Մոդիի և Շեհբազա Շարիֆի, արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի և բանակի շտաբի պետ Ասիմ Մունիրի և ազգային անվտանգության հարցերով խորհրդականներ Աջիթ Դովալի և Ասիմ Մալիքի հետ։ Ուրախ եմ հայտարարել, որ Հնդկաստանի և Պակիստանի կառավարությունները պայմանավորվել են անհապաղ դադարեցնել կրակը և չեզոք գոտում բանակցություններ սկսել հարցերի լայն շրջանակի շուրջ։ Մենք ողջունում ենք վարչապետներ Մոդիին և Շարիֆին խաղաղության ուղին ընտրելու իրենց իմաստության, պետական գործչին վայել խոհեմության համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասված է հայտարարության մեջ։