|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Ռուսաստանի հայտարարած հրադադարից հետո հակաօդային պաշտպանության ուժերը 264 ուկրաինական ԱԹՍ են խոցել։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Մայիսի 8-ին՝ Մոսկվայի ժամանակով 0:00-ից մինչև 7:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՕՊ հերթապահ միջոցները264 ուկրաինական ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարք են ոչնչացրել»,– ասված է հաղորդագրությունում։
ԱԹՍ-ները խոցվել են Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Կալուգայի, Կուրսկի, Լիպեցկի, Ռոստովի, Ռյազանի, Սմոլենսկի, Տուլայի, Ուլյանովսկի, Յարոսլավլի մարզերի, Կրասնոդարի երկրամասի, Ղրիմի, Թաթարստանի, Մոսկվայի մարզի տարածքներում, ինչպես նաև Ազովի և Սև ծովերի վրա։