|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Եգիպտոսի միջնորդությամբ հաստատված հրադադարի ռեժիմի` ուժի մեջ մտնելու պահից Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ 22 հրթիռ է արձակվել: Այդ մասին, ըստ ИТАР-ТАСС-ի, հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը:
Այսօր, ավելի վաղ, Իսրայելի անվտանգության կաբինետը որոշել էր հավանություն տալ Եգիպտոսի` Գազայի հատվածում հրադադար հաստատելու մասին նախաձեռնությանը, սակայն նաեւ զգուշացրել, որ Իսրայելը կվերսկսի ռազմական գործողությունները, եթե ՀԱՄԱՍ-ը խախտի հրադադարը: