կարևոր
1612 դիտում, 6 ժամ առաջ - 2025-12-07 12:12
Քաղաքական

Բա որ պետբյուջեն փող չունի, ո՞նց եք 100 հազար դոլարով մեքենան գնել Աննա Հակոբյանի համար․ գյումրեցի

Բա որ պետբյուջեն փող չունի, ո՞նց եք 100 հազար դոլարով մեքենան գնել Աննա Հակոբյանի համար․ գյումրեցի

Մինչ Նիկոլ Փաշինյանը մասնակցում էր Գյումրիի զավթված Յոթ վերք եկեղեցում իր պատվերով կազմակերպված պատարագին, որով պետք է ոգեկոչվեին 1988 թ-ի ավելիչ երկրաշարժի զոհերի հիշատակը՝ եկեղեցու բակում Գյումրիի բնակիչները ահազանգում էին, որ երկրաշարժից 37 տարի անց մարդկանց բնակարանի խնդիրները լուծված չեն ու դեռ կան քաղաքացիներ որ բնակվում են տնակներում։ 

Մի կին ահազանգում էր, որ այդ խնդրով  պարբերաբար նամակներ է գրում Փաշինյանին, սակայն ոչ մի արձագանք։ 

 «Մեռա իրեն գրելով, նույնիսկ վիդեո եմ արել, տեսանյութ եմ արել, ուղարկել եմ անձամբ իրեն։ Ես արհամարհված եմ, 2018 թվից ես խնդրում եմ։ Սա  միայն ինձ չի վերաբերում, դա վերաբերում է Գյուրմի քաղաքի բոլոր տնակի բնակիչներին, ի՞նչ է նշանակում Հայաստանի Հանրապետության կառավարությունը ոչ մի պարտավորված չունի իր քաղաքացու նկատմամբ, բա քեզ ինչի՞ համար են ընտրել՝ դրել ղեկավար, որ հիմա դու այդպե՞ս արտահայտվես, որ արհամարե՞ս։ Իր  աշխատակիցները, իր պատգամավորները, իր գրասենյակային աշխատողները այնպիսի արհամարական վերաբերմունք են ցոյց տալիս քաղաքացիներին՝ դա անասելի է։ 

Ես մեռա գնալով ու գալով, խնդրելով, որ ուշադրություն դարձնեն այս խնդրին։ Ահավոր է, մեր տնակներում ապրելը հնարավոր չի։ 

Ամեն անգամ մենակ մի պատասխան եմ լսում, պետական բյուջեն փող չունի, բա որ պետական բյուջեն փող չունի, ոնց են 100 000 դոլարով մեքենա են առել՝ դրել են Աննա Հակոբյանի տակը, որ պետական բյուջեն փող չունի՝ 7 միլիոն դոլար ոնց են տվել Ջենիֆեր Լոպեսի համերգին։ 

2018 թվից ղեկին եք նստած, մինչև հիմա մեր պետական բյուջեն էդքան գումար չհավաքեց, որպեսզի մեզ տնակներից հանե՞ն, լո՞ւրջ»,-ասաց կինը նշելով, որ ցավոք վստահել ու ընտրել է Փաշինյանին։ 

«Սև գար էն օրը, որ ես հավատացի էդ մարդուն ու սև գար էն գրիչը, որով էդ գալաչկեն դրեց։ Ես ազնվաբար ասում եմ։ Հիմա ես էնքան եմ փոշմանել, անգամ դիմում եմ գրել, խնդրել եմ, որ  չեղյալ համարեն իմ ընտրության պատասխանը։ Եթե ես իրավունք ունեի ընտրելու, ես նաև իրավունք ունեի չեղարկելու դա։ Բայց ինձ ասեցին, որ դա անհնար է»,-ասաց կինը։