|
Փոխարժեքներ
31 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.72 |
| EUR | ⚊ | € 444.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.7549 |
| GBP | ⚊ | £ 504.23 |
| GEL | ⚊ | ₾ 141.18 |
Գիտեք, ես ուզում եմ կրկնել այն, ինչ մենք ավելի վաղ քննարկել էինք Վարդան Ղուկասյանին առնչվող իրավիճակի հետ կապված, հոկտեմբերի 30-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Շիրակի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դեմ առաջադրված մեղադրանքները։
«Հայաստանի իրավապահ համակարգի աշխատանքը, իհարկե, երկրի և նրա ժողովրդի ներքին գործն է։ Բայց երկրորդ բանը, որ ես կցանկանայի ասել, իհարկե, այն է, որ անհնար է չզարմանալը, որ Ռուսաստանի հետ համագործակցության առավելությունների մասին քննարկումներում ինչ-որ մեկին հաջողվել է երկրի ինքնիշխանությունից հրաժարվելու կոչեր տեսնել։
Եվ, իհարկե, սա հատկապես զարմանալի է՝ հաշվի առնելով հայ հասարակական գործիչների, պաշտոնյաների և, ի դեպ, Հայաստանի ղեկավարության բազմաթիվ հայտարարությունները՝ Եվրամիությանը անդամակցելու նպատակահարմարության և 2025 թվականի ապրիլին Հայաստանի կողմից համապատասխան գործընթացը սկսելու մասին օրենքի ընդունման մասին։ Ի՞նչ են մտածում Հայաստանի իրավապահ մարմինները սրա մասին։ Ինչ գնահատական, որակում այս հարցի վերաբերյալ, պարզապես մեր տեղեկության համար»,- ասել է Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական խոսնակը։
Ըստ Զախարովայի՝ Եվրամիությանն անդամակցությունն «անշուշտ ենթադրում է ինքնիշխանության զգալի սահմանափակումներ, և դա ուղղակիորեն նշված է այնտեղ»։
«Դա այլ կերպ չի կարելի մեկնաբանել։ Եվրամիություն մտնողները պետք է հրաժարվեն որոշակի ինքնիշխանությունից, օրինակ՝ արտաքին քաղաքականության որոշումներ ընդունելիս։ Նրանք պահանջում են, որ թեկնածուները, նույնիսկ սկզբնական փուլում, ոչ թե իրենց անդամ պետությունները, այլ՝ թեկնածուները, օրինակ, պատժամիջոցներ կիրառեն նրանց նկատմամբ, որոնց Եվրամիությունն անվանել է որպես իր թշնամիներ, և այլն, և այլն։
Իհարկե, սա ինքնիշխանությունից հրաժարում է իրավունքի, դրամավարկային քաղաքականության, միգրացիոն ռեժիմի և շատ այլ ոլորտներում։ Սակայն, ինչ-ինչ պատճառներով, Հայաստանում չի լսվում կամ չի երևում քրեական պատասխանատվության կամ քրեական գործերի մասին հիշատակում եվրոպական ձգտումներին աջակցելու համար։ Մենք չէինք ցանկանա, բայց եթե նման պրակտիկա արդեն գոյություն ունի, մասնավորապես՝ տարբեր հասարակական գործիչների հայտարարությունների ուսումնասիրությունը՝ Հայաստանին ինքնիշխանությունից զրկելու կոչերի վերաբերյալ, ապա մենք պետք է առաջ շարժվենք և այլ հայտարարությունները վերլուծենք նույն տեսանկյունից։
Մենք համոզված ենք, որ պետության արտաքին քաղաքականության և հարևանների հետ փոխազդեցությունների մոտեցումների հրապարակային քննարկումը, ըստ էության, նորմալ, առողջ պրակտիկա է ցանկացած ժողովրդավարական հասարակությունում, որտեղ հարգվում է խոսքի ազատությունը: Հույս ունենք, որ Հայաստանի դատական մարմինները իրենց պարտականությունները կատարելիս կկարողանան խուսափել քաղաքականացված մոտեցումից։
Անկեղծ ասած, ինձ թվում է, որ, ինչպես հայտարարել է Վարդան Ղուկասյանը, ես մեջբերումը գրառել եմ. «Ռուսաստանի հետ Հայաստանի անդամակցությունը միութենական պետությանը»: Բայց ուզում եմ նշել, որ, օրինակ, Հայաստանը ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի անդամ է, որի մասին Հայաստանի ղեկավարությունը բազմիցս խոսել է և նշել օգուտների մասին։
Խնդիրների մասին էլ է խոսվել, բայց ծոսվել է նաև այն օգուտների մասին, որոնք ստանում են Հայաստանը և հայ ժողովուրդը: Ինչպե՞ս է սա դիտարկվում: Այս հայտարարությունները նորմա՞լ են, թե՞ աննորմալ: Ես նույնպես կցանկանայի հասկանալ դա»,- եզրափակել է Մարիա Զախարովան:
Ավելին՝ տեսանյութում: