Փոխարժեքներ
08 10 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.63 |
EUR | ⚊ | € 446.61 |
RUB | ⚊ | ₽ 4.6668 |
GBP | ⚊ | £ 513.68 |
GEL | ⚊ | ₾ 141.12 |
Հոկտեմբերի 14-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Արարատյան Հայրապետական թեմի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի կբերվի Սուրբ Անանիա առաքյալի մասունքակիր աջը։
Հանդիսավոր թափորը ժամը 9:30-ին մասունքը կդիմավորի Փարպեցի փողոցում։
Ժամը 10։30-ին կմատուցվի Ս․ Պատարագ։
Մասունքակիր սուրբ աջն ուխտավորների խոնարհման համար եկեղեցում կմնա մինչև ժամը 16։30-ը։
Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ տեղի կունենա նախատոնակ։ Տոնի նախօրեին՝ հոկտեմբերի 13-ին՝ ժամը 18։30-ին․ Ս․ Անանիայի մատուռում կմատուցվի Ս․ Պատարագ։