|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Սուրբ Հովհաննես Մկրտչի գլխատման հիշատակության տոնին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ և Արագածոտնի Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Մաստարայի Սուրբ Հովհաննես եկեղեցի է բերվել Սուրբ Ստեփանոս Նախավկայի Մասունքարանը, մատուցվել է Սուրբ և Անմահ Պատարագ:
Սուրբ Պատարագը մատուցել է եկեղեցու հոգևոր հովիվ՝ Արժանապատիվ Տեր Հայկ քահանա Սահակյանը:
Սուրբ Պատարագին ներկա էին Թալինի հովվության հոգևոր սպասավորներ՝ Արժանապատիվ Տեր Մեսրոպ քահանա Օհանյանը և Արժանապատիվ Տեր Նշան քահանա Թովմասյանը:
Սուրբ Պատարագի ավարտին եկեղեցու բակում Սուրբ Մասունքով կատարվել է Անդաստանի արարողություն՝ օրհնվել են աշխարհի չորս կողմերը: