|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 17։30-ին, Միածնաէջ Մայր Տաճարում, հանդիսապետությամբ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Կաթողիկոսի, տեղի կունենա Կիրակնամտի ժամերգություն։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից:
Ժամերգության ընթացքում Նիկիայի առաջին տիեզերաժողովի 1700-ամյակի առիթով հավատացյալների երկրպագության և մխիթարության համար դուրս կբերվի Հայոց Եկեղեցու կողմից տիեզերաժողովին մասնակցած Սուրբ Արիստակես Հայրապետի մասունքակիր Աջը։