|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Լրագրող Լիա Սարգսյանը գրում է.
«Նիկոլ Փաշինյանի նախկին օգնական, այժմ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի վարքագիծը, երբ իրեն «մերկացնող» հարց են տալիս:
Պատգամավոր Աշոտ Սիմոնյանի հետ տեղի ունեցած հայտնի դեպքից շուրջ մեկ տարի է անցել, սակայն հարուցված քրեական վարույթի շրջանակում բերետներից որևէ մեկը պատասխանատվություն չի կրել մի անհեթեթ պատճառաբանությամբ՝ Սիմոնյանը չի ցանկանում ցուցմունք տալ:
Ահա, այստեղ «մերկանում» է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն իր ողջ էությամբ: Տիկինը ակնհայտ հանցակազմ պարունակող տեսանյութը որպես իրեղեն ապացույց չի դիտարկել, մի կողմ է դրել օրենքի առաջ իր պարտքն ու այսպես ասած՝ մասնագիտական երդումը, և սպասարկում է բացառապես իշխանության շահերը, վերջին օրերի պատկերը վկա:
Աննա Վարդապետյանը սակայն, չի կաշկանդվել օրենքի և խղճի առաջ՝ գործարար Սամվել Կարապետյանի դեմ հաղորդում ներկայացնելիս ընդամենը մի հարցազրույցի հիման վրա, որտեղ նա ասում է՝ «եկեղեցին կպաշտպանեն իրենց ձևով»։ Այս համեմատությունը ցույց է տալիս, թե ինչպես է արդարադատության համակարգը գործում ոչ թե օրենքի, այլ իշխանության հրահանգով։
Ընտրովի արդարադատության վառ օրինակ»: