|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը գրում է․
«Երբ սովորության համաձայն, ընդդիմությունը դառնում է իշխանության օրակարգի զուտ մեխանիկական հակազդման գործիք, միշտ ունենալու ենք նույն արդյունքը, ուստի, չեմ անդրադառնում Ազգային ժողովում տեղի ունեցած հերթական խեղկատակությանը։
Բայց ինչ-որ անհասկանալի ուժով մի պտտահողմ այս երկրում մշտապես կուլ է տալիս կարգին մարդկանց՝ հողի վրա կանգնած, հայրենիքին նվիրված տղաներին` ուղիղ քայլող, շիտակ ապրող։
Արթուր Սարգսյանը այդ մարդկանցից է` լավ հայ, արժանապատիվ մարդ ու անդավաճան ընկեր։ Ամուր մնա, եղբայր, մնացած խոսքերի կարիքը դու չունես»։