|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Այսօր «Վանաձոր Քիմպրոմ» ՓԲԸ-ի տարածքում տեղի է ունեցել խողովակի վթար, և ջուր է թափվել քաղաքի փողցները:
Yerkir.am-ի հետ զրույցում Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը նշեց, որ Դեպքի վայր են մեկնել Լոռու մարզի փրկարարներն ու քաղաքապետարանի կոմունալ տնտեսության եւ բարեկարգման բաժնի աշխատակիցները: «Մեկ ժամ առաջ քաղաքապետարանի կոմունալ տնտեսության եւ բարեկարգման բաժնի աշխատակիցները խողովակը վերանորոգել են և ջրի արտահոսքը կանգնեցվել է»,- ասաց Ասլանյանը:
Ասլանյանը նաև նշեց, որ ոչ մի լուրջ բան չի եղել, դեպքից մարդիկ չեն տուժել, իսկ վթարի պատճառների մասին ինքը տեղյակ չէ: