|
Փոխարժեքներ
23 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Չորեքշաբթի օրը Երևանի ավագանու նիստում ուշագրավ հարց է քննարկվելու։ Երևանի քաղաքապետը որոշել է անակնկալ մատուցել բոլորին և անսպասելիորեն բարձրացնել քաղաքապետարանի աշխատողների, այդ թվում՝ իր աշխատավարձը։
Ըստ ներկայացվող նախագծի, Հայկ Մարությանը նախկին 575 հազար դրամի փոխարեն կստանա ամսական 1 միլիոն 200 հազար դրամ, ճիշտ այնքան, ինչքան երկրի վարչապետն է ստանում։ Քաղաքապետարանի վարչությունների պետերը նախկին 346 հազարի փոխարեն կստանան 641 հազար։
Ի դեպ, քաղաքապետարանի հաստիքացուցակն էլ է աճել՝ նախկին 1998 հաստիքի փոխարեն 2124,5 հաստիք կունենան։ Մենք հարցրինք՝ այս աղքատ երկրում որտեղի՞ց միջոցներ, ասացին՝ «համայնքային բյուջեից»»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: