|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Մահացել է Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» նախկին ավագ և գլխավոր մարզիչ Թոնի Բուքը։ Այս մասին հաղորդում է ակումբի կայքը։
«Գրեթե 60 տարի Թոնին օգնել է ձեւավորել «Մանչեսթեր Սիթին»՝ որպես խաղացող, ավագ և մարզիչ՝ իր վարքագծով։
Նա օգնել է դնել հիմքը, որի վրա հնարավոր էր կառուցել աննախադեպ հաջողություն»,- նշել է ակումբի կառավարման խորհրդի նախագահ Խալդուն Ալ Մուբարան։
1966-1974 թվականներին Թոնի Բուքը «Մանչեսթեր Սիթիում» մասնակցել է 315 հանդիպման՝ խփելով 5 գոլ։
1976-ին գլխավոր մարզիչի պաշտոնում Թոնի Բուքը «Մանչեսթեր Սիթիի» հետ դարձել է Անգլիայի լիգայի գավաթակիր։