|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը նշանակվել է Անգլիայի հավաքականի ավագ: Աշնանային ընտրական հանդիպումներին թիմի ավագի պարտականությունները կատարում էր Ռիո Ֆերդինանդը: Սակայն նախորդ շաբաթ «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպանը վնասվածք է ստացել և երկու շաբաթով դուրս մնացել հանդիպումներից:
Ավագի ամենահավանական թեկնածուն «Լիվերպուլի» կիսապաշտպան Սթիվեն Ջերարդն էր: Սակայն վերջինս նույնպես վնասվածք է ստացել:
Ի դեպ, սա Լեմպարդի առաջին հրավերն է հավաքական` սկսած 2010-ի օգոստոսից:
«Ինձ համար մեծ պատիվ է հանդես գալ ազգային հավաքականում: Ես շատ հպարտ եմ, որ հենց ինձ են վստահել ավագի թևկապը: Ես միշտ էլ ցանկացել եմ հանդես գալ ազգային հավաքականի կազմում»,- ասել է Անգլիայի հավաքականի նորանշանակ ավագը: