|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Yerkir.am-ի տեղեկություններով՝ այսօր` ժամը 12:35-ի սահմաններում, ՊԲ հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռեւս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում ստացած պայմանագրային զինծառայող` 22-ամյա Արայիկ Սարգսյանը ԼՂՀ Հադրութի շրջանի Ակնաղբյուր գյուղից էր:
Մեր տեղեկություններով՝ Արայիկը վեց երեխաներից ավագն էր, ամուսնացած չէր:
ԼՂՀ ՊԲ-ից հայտնում են, որ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: «ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը եւ իր ցավակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին ու հարազատներին»,- ասված է հաղորդագրության մեջ: