|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Անգլիայի ազգային հավաքականի և «Լիվերպուլի» կիսապաշտպան Սթիվեն Ջերրարդը ոչ մի կերպ չի կարողանում հասկանալ Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի ղեկավարների մտածելակերպը: Բանն այն է, որ, Ջերրարդի կարծիքով, իր երկրի հավաքականին հարկավոր է անգլիացի մարզիչ:
«Անգլիայում կան շատ խելացի մարզիչներ, օրինակ` Հարի Ռեդնապը, ով հիանալի աշխատանք է կատարում «Տոտենհեմի»-ում: Ես Կապելոյին համարում եմ հիանալի մասնագետ և ոչինչ չունեմ նրա դեմ, սակայն կարծում եմ, որ հավաքականի հաջորդ մարզիչը պետք է անպայման լինի անգլիացի»,- ասել է ֆուտբոլիստը: